Մարգարիտ Շահինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Շահինյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1957 (67 տարեկան) Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երգչուհի |
Աշխատավայր | Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ, Հայֆիլհարմոնիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1984) |
Պարգևներ |
Մարգարիտ Գուրգենի Շահինյան (հունվարի 10, 1957, Սարուխան, Նոր Բայազետի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտ Շահինյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Սարուխան գյուղում (ներկայում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ 1984 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Ա. Ոսկանյանի դասարան), 1992 թվականին՝ ասպիրանտուրան։
2010 թվականին սկսել է դասավանդել Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 2016 թվականից), Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։
1972 թվականից եղել է Ե. Սահառունու անվան, 1976-1979 թվականներին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի, 1983-1989 թվականներին՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի, 1990-1992 թվականներին՝ Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների, 1992-2000 թվականներին՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլների, 1989-2000 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի։
198-2000 թվականներին հանդես է եկել նաև «Տաղարան», «Շարական», «Փյունիկ», «Սրինգ» անսամբլների հետ։ 1994 թվականին երբ նշվել է Կոմիտասի ծննդյան 125-ամյակը, Մարգարիտ Շահինյանի նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք հեռուստատեսային և համերգային ծրագրեր (այդ թվում՝ 2 կինոհամերգ), 1999 թվականին՝ Կոմիտասի 130-ամյակի առթիվ, հանդես է եկել մենահամերգով (երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի նվագակցությամբ)։
Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Իրանում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլուր։
2003-2006 թվականներին հրավերով աշխատել է Լոս Անջելեսի «Մաշտոց» ազգային համալսարանում[1] («Սուրբ Մաշտոց» շքանշան, 2006)։ 2005-2010 թվականներին Լոս Անջելեսում գործել է Մարգարիտ Շահինյանի հիմնադրած «Հայ երգարվեստի կենտրոնը»։
2013 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայում ստեղծել է «Մարգարիտներ» ավանդական երգի-պարի անսամբլը («Evro Folk-2014» միջազգային փառատոնի ոսկե մեդալ, Պրահա)։
Հեղինակել է ուսումնամեթոդական ձեռնարկներ, ունի ֆոնդային ձայնագրություններ։ Մարգարիտ Շահինյանի երկու ձայներիզներն («Իմ արյան կանչը», որում ընդգրկվել են ժողովրդագուսանական երգեր, և «Դարերի խորքից» ալբոմը, որում տեղ են գտել վաղ միջնադարյան, կոմիտասյան նմուշներ ու հայրեններ)[2] արժանացել են Հայկական երաժշտական մրցանակաբաշխության 1-ին կարգի՝ «Անուշ» մրցանակի (2001)։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 – Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ,
- 2012 – Մշակույթի նախարարության «Կոմիտաս» մեդալ,
- 2001 – Հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Անուշ» 1-ին կարգի մրցանակ («Լավագույն ժողովրդական, գուսանական կատարում»)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարգարիտ Շահինյանի երգերի ձայնագրություններ
- Մարգարիտա Շահինյանի երգերի ձայնագրություներ Յութուբում (մաս 1)
- Մարգարիտա Շահինյանի երգերի ձայնագրություներ Յութուբում (մաս 2)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Հունվարի 10 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարուխան (Գեղարքունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ երգչուհիներ